ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ռուսաստանն ու Չինաստանը «մարտահրավեր են նետել» համաշխարհային տնտեսությանը

Ռուսաստանն ու Չինաստանը «մարտահրավեր են նետել» համաշխարհային տնտեսությանը
12.07.2015 | 12:37

Չինաստանն ու Ռուսաստանը ամրապնդել են իրենց կապերը, որ մարտահրավեր նետեն միջազգային հաստատված կարգի տնտեսական ու ֆինանսական կողմերին, որոնց տիրապետում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն՝ կարծում է Japan Times -ի վերլուծաբանը: Ռուսաստանն ու Չինաստանը մարտահրավերը նետել են ԲՌԻԿՍ-ի` զարգացող տնտեսություններով Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի դաշնային կառույցի` ՈՒֆայում անցկացված գագաթնաժողովի միջոցով: Դրա շրջանակներում Պուտինը ԲՌԻԿՍ-ի երկրներին կոչ էր արել ուժգնացնել իրենց ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Իսկ Չինաստանի նախագահ Սի Ձինպինը հայտարարել էր, որ միջազգային տնտեսական կարգերը պետք է փոփոխվեն:
Այս կերպ Պեկինն ու Մոսկվան ցույց են տվել իրենց հավակնությունները` փոխել ֆինանսական համակարգը, որի առանցքն են Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք իրենց հերթին «պտտվում են» ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Եվրոպայի շուրջը:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ